Ի՞նչ է իրականում տեղի ունեցել նախարարի և լրագրողի միջև․ բացառիկ մանրամասներ

Նախարար Ա․ Արշակյանի և լրագրողներից մեկի միջև տեղի ունեցածը արդեն մի քանի ժամ է, ինչ ակտիվորեն քննարկվում է։ Տեսակետները տարբեր են։ Լրագրողի գործընկերները և մի շարք ընդդիմադիր թևի ներկայացուցիչներ իրենց աջակցությունն են հայտնում լրագրողին։

Օգտատերերի մեկ այլ շրջանակ էլ սատարում է Հակոբ Արշակյանին, քանի որ լրատվամիջոցներից մի քանիսը նոր տեսանյութ են տեղադրել սոցհարթակում՝ տեղեկությամբ, որ լրագրողը մոտեցել է սրճարանում իր կնոջ հետ նստած նախարարին, նկարել է նրան, իսկ հեռանալիս հայհոյանքներ հնչեցրել։

Հ․ Արշակյանին սատարողները նշում են, որ ընտանիքը վեր է ամեն ինչից, իսկ լրագրողը նախարարին հեռանալիս վիրավորել է նրա տիկնոջ ներկայությամբ։

Ստորև ներկայացնում ենք այն պահի տեսագրությունը, որի մեջ երևում է, թե ինչպես է լրագրողը մոտենում նախարարին, նրան հարցեր տալիս, ստանում պատասխաններ, հետո հանում հեռախոսը, նկարում, ապա հեռանում։ Նրա հետևից երկար նայում են նախարարն ու կինը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: