Ի՞նչ առաջարկ է արել Տիգրան Արզաքանցյանը Նիկոլ Փաշինյանին և ինչո՞ւ Արցախ չի այցելում

Տիգրան Արզաքանցյանը նոր փակագծեր է բացել Արցախի և Ն․ Փաշինյանի հետ ունեցած զրույցի մասին։ Նա նշում է, որ Արցախում ունի հողատարածքներ, որոնց վրա իրականացվել են աշխատանքներ, սակայն պատերազմի արդյունքում նա բավականին մեծ տարածքներ է կորցրել։

Չնայած մնացած հողատարածքների վրա այժմ էլ շարունակվում են աշխատանքներ տարվել, սակայն նա չի այցելում Արցախ, քանի որ ցավում է, չգիտի, թե ինչպես կարող է հաղթահարել այդ ցավը։ Նա պատմում է, որ հողերի վրա կինը՝ Նատալյան, ծառեր էր մշակել։

Տ․ Արզաքանցյանը պատում է նաև, թե ինչ է խոսել Ն․ Փաշինյանի հետ։ Նրանց խոսակցության առաջին թեման Արցախի հարցն է եղել։ Վարչապետն ասել է, որ նպատակադրվել է հարցը Մինսկի խմբի շրջանակներում քննարկել։

Տ․ Արզաքանցյանը ՌԴ-ի հետ հարաբերություններ կառուցելու հարցի շուրջ ունի իր սկզբունքները, որոնց մասին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ՝ դիտելով տեսանյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: