Արմինե Բոյաջյանը գրում է․ «Ժողովուրդ, ցնդե՞լ եք։ Երիտասարդ մարդը նստած տեղը մահանում ա, ու էդ տեսանյութի քոմենթներում տեսնում ես փաստով հրճվող «մարդկանց»:

Դուք միշտ եք էսքան աղտոտ եղել, թե՞ նոր բան ա։ Լավ, իրար չեք սիրում, մի սիրեք, բայց էսքան իրար ատել կլինի՞, տնաշեններ։ Նայում ես՝ գրողներից ոչ մեկ չի ճանաչում էդ մարդուն, օդի մեջ դուրս տվողներ։ Կասեք՝ ֆեյք։

Բայց էդ ֆեյքն էլ «մարդ» ա չէ՞: Ու էս հալներին Աստծո ողորմություն ակնկալող կա՞, Աստծո դատի դեմ բողոքող կա՞, լավ բան սպասող կա՞: Իսկապես չեմ տեղավորվում’ մարդու մահվան վրա ո՞նց կարելի ա խրախճանք անել։

Ուզում եք 200 մետրանոց Քրիստոսի քանդակը դրեք, չի օգնելու, որովհետեւ Քրիստոսին էդպես էլ չհասկացաք։ Բայց դուք Քրիստոսից առաջ եղած աստվածներին էլ չհասկացաք։

Ոչ էլ Աստծուն մերժողներին հասկացաք։ Դուք մի պարզ բան էդպես էլ չհասկացաք՝ մեծ ջանք պետք չի էս կյանքը ապրելու համար, ուղղակի պետք ա մնալ մարդ’ ոնց ծնվել էիք ձեր նախնական վիճակում»։