«Ժողովուրդ ջան, պետք է պայքարենք էլ, կռվենքն էլ, զոհվենք էլ, բայց ամեն գնով․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Հարգելի Հայրենակիցներ, միթե՞ մենք պետք է վախենանք, միթե՞ կարելի է Հայաստանի պետականությունը և մեր երկիրը պաշտպանելու համար մահից վախենանք, կորստից ոռնանք, ու իմ կարծիքով, մենք չպետք է ամենուրեք խոսենք, որ զոհեր ունենք և մահից վախենալով ասենք՝ ի սեր Աստծո՝ եկեք գնանք զիջումների և թշնամին «ռըսի հետ» ինչ պայման դնի համաձայնենք։

Ժողովուրդ ջան, պետք է պայքարենք էլ, կռվենքն էլ, զոհվենք էլ, բայց ամեն գնով պահպանենք մեր երկիրն ու պետականությունը, բավական է մեր ողբով թշնամուն թույլ տանք, որ մեզ ստիպի գնալ զիջումների։ Պետք է համառորեն բոլորս էլ պատրաստ լինենք զոհվելու, միայն թե պաշտպանենք մեր երկիրը։ Նաև խնդրում եմ, որ զոհերի մասին լուռ սգանք և մեր սգով թշնամուն չուրախացնենք և մեզ չթուլացնենք։

Քանի դեռ ազգով պատրաստ ենք գնալ առաջնագիծ և հարկ եղած դեպքում բահերով և քարերով կռիվ տալու, թշնամին կսթափվի և ՀՀ-ը իշխանությանը չի համարձակվի «ռԸսի ձեռքով» ստիպել գնալ նոր զիջումների։ Հուսով եմ գրառմանս բուն իմաստը հասկացաք։

Ու մի կարծեք, որ այն մարդիկ, որոնք ՖԲ-ում նստած ստատուս և քոմենթ են գրում, նրանք պատրաստ չեն զոհվելու հանուն Հայաստանի։ Թշնամին պետք է հասկանա, որ Հայաստանի կարգավիճակը այնպիսին չէ, ինչպիսին Արցախին էր։ Թշնամին գիտակցելով, որ Հայաստանը ՀԱՊԿ-անդամ է, իրեն պահում է շատ լկտի, ինչն էլ ակնհայտ է դարձնում, որ ՀԱՊԿ-ը տվել է իր «դաբրոն»։

Մեզ մնում է չվախենալ և ոչնչի առջև կանգ չառնել, Հայաստանի նկատմամբ ցանկացած ոտնձգության դեմ, պատասխան հակահարված տալ, մինչև վերջին մարդով և փամփուշտով։ Դուխներդ տեղը պահեք սահմանում տղերքի դուխը բարձր է»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: