Լիլիթ Հովհաննիսյանն իր հարթակում վերջին տեսահոլովակների շարքի թեմատիկային առնչվող հարցում է կազմակերպել։ Նրա հարցման միջոցով փորձել է ճշտել, թե իր երկրպագուների հայացքները որքանով են համընկնում իր ներկայացրած նյութին։

Երգչուհին մասնավորապես շեշտել է, որ իր «Изгнанная» կոչվող աշխատանքի բոլոր մասերը նախապես նկարահանված են։ Նա շատ շուտով պատրաստվում է ներկայացնել նաև աշխատանքի 3-րդ մասը, սակայն մինչ այդ շատ է ցանկանում իմանալ հետևորդների կարծիքը։

«Պատկերացրու՝ թյուրիմացության պատճառով բաժանվել ես սիրելիիցդ, ով տարիներ անց, իմանալով ճշմարտությունը, վերադառնում է քեզ մոտ, բայց արդեն ունի ընտանիք։ Ինչպե՞ս կվարվեիր»։ Նրա այս հարցմանը շատերն են արձագանքել։

Երգչուհու հարցմանն ի պատասխան՝ օգտատերերից Կարինա Գևորգյանը գրել է այսպիսի մեկնաբանություն․ «Գնացողին հետ չեն ընդունում ու քո երջանկությունը ուրիշի դժբախտության վրա չես կարող կառուցել,ոնց էլ չլինի մի օր դա էլ կքանդվի։ Իհարկե, եթե իսկապես այդ ընտանիքը ընտանիք է, ոչ թե բաժանվելու շեմին»։