Ընկերներ անակնկալ ունենք ձեզ համար․ Սևակ Ամրոյանը տեսանյութ է հրապարակել

Սևակ Ամրոյանը գտնվում է ակտիվ ստեղծագործական կենսափուլում։ Նա հանդես է գալիս ազգային երգերի ներկայացումներով՝ ընդ որում, դուետներով։ Սևակի վերջին յուրօրինակ դուետը մայրիկի հետ մեծ սիրով ընդունվեց։

Սևակը նաև սկզբունք ունի․ ամեն նոր ներկայացվելիք երգից առաջ այդ մասին տեսանյութով տեղեկացնում է հետևորդներին՝ նրանց հորդորելով սպասել անակնկալների։

Այսօր երգիչն իր գործընկերուհիներից մեկի՝ Արփիի հետ տեսանյութ է հրապարակել։ Ինչպես հայտնի է, Արփին նույնպես հանրահայտ «Ազգային երգիչ» հեռուստանախագծի ժյուրիի անդամներից մեկն է։ Արփին ու Սևակը տեղեկացրել են, որ նոր անակնկալ ունեն։

Նրանք միասին պատրաստվում են առաջիկա օրերին նոր դուետային կատարմամբ հանդես գալ՝ ներկայացնելով ազգային «Հայրդ ընտիր, մայրդ ընտիր» գեղեցիկ ստեղծագործությունը։ Հետևորդների արձագանքը շատ ջերմ է եղել։

Շատերը գրել են, որ երկու երգիչներն էլ իրենց սիրելիներն են։ Սևակի ու Արփիի համատեղ տեսանյութը կարող եք դիտել կցված նյութի մեջ։

Рейтинг
( 4 оценки, среднее 3.25 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: