Ընդամենը մի քանի ամսվա զինծառայող Վարդանը պատվով է կատարել իր առջև դրված խնդիրները

Անմահացած հերոսներից է Վարդանը՝ Վարդան Հովհաննիսյանը, ով ծնվել էր Սյունիքում։ Նա Սյունիքի մարզի Սիսիան քաղաքից էր։ Վարդանը ծնվել է 2001 թվականին։ Վարդանն ընդամենը տասնիննամյակը նոր բոլորած երիտասարդ էր։

Վարդանը նախ դպրոցական նախնական ուսումնառություն ստացել է ծննդավայրի՝ Սիսիանի չորրորդ հիմնական դպրոցում, իսկ հիմնական դպրոցից հետո ուսումնառությունը շարունակել է դարձյալ Սիսիանի արդեն ավագ դպրոցում։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո Վարդանը զորակոչվել է զինծառայության։Վարդանի զորակոչումը տեղի է ունեցել 2020 թվականի ամռանը՝ հուլիսի տասնչորսին։ Նա ընդամենը ամիսների զինծառայող էր, երբ սկսվում է արցախյան վերջին պшրետազմը։

Չարաբաստիկ պшտերազմը չի խնայում նաև երիտասարդ ու պայծառ երիտասարդ Վարդանի կյանքը։ Վարդանի մասին մտերիմները խոսելիս առաջնահերթորեն նշում են նրա հոգատարությունն ու նվիրվածությունը։

Նրանք հպարտորեն փաստում են, որ երիտասարդն իր անվան արժանի ու իսկական կրողն էր, անձնվեր ու անսահման հայրենասեր երիտասարդ, ով խիզախորեն ու պատվախնդրորեն է կատարել իրեն վստահված ռшզմական պարտականությունները։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: