«Էսօր էլի հին նյութեր էի նայում՝ Վանո, Վազգեն…. Վազգեն Սարգսյանը մի տեղ ասում է․․․»

Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․ «Ղարաբաղի հարցը մենք սկզբում դրեցինք որպես համաժողովդական շարժման հարց, հետո աստիճանաբար դա վերածվեց դիվանագիտական էզոտերիզմի, որից ոչ ոք գլուխ չէր հանում, իսկ գլուխ հանողներն էլ դա օգտագործում էին որպես էքզսլյուզիվ զենք քաղաքական պայքարում ու քարոզչությունում:

Իհարկե, կասեք, օբյեկտիվ էր, որ դիվանագիտության վերածվեց: Հա, մասամբ, օբյեկտիվ էր, բայց ժողովորդական հենքն ի սպառ կորցնելն օբյեկտիվ չէր: Երբ ժողովորդական հարց էր՝ հաղթեցինք: Երբ դարձավ էլիտար, էզոտերիկ՝ պարտվեցինք:

Խճճվեցինք, ընդունեցինք հարցի դրսի մեկնաբանությունը, մերի ակունքը մոռացանք: Հայաստանում իսկի չէին էլ հիշում, որ Ղարաբաղյան շարժում է եղել: Դա միֆերի շարքից էր: Էդ շարժման ընթացքում ծնված անկախության գաղափարաները, կարգախոսները՝ չկան մշտական թշնшմիներ ու դաշնակիցներ երրորդ nւժի բացառման օրենք, և էլի շատ բան, մոռացվեց, գնաց, չդարձավ անկախ Հայաստանի գաղափարակն հենք:

Ավելի երիտասարդ սերունդը, իսկի չի էլ հիշում դրանց մասին: Տո իսկի նրանք, ովքեր պետք է հիշեին, չեն հիշում: Էսօր էլի հին նյութեր էի նայում (վերջն ամիսներին բնականաբար շատ եմ նայում)՝ Վանո, Վազգեն….: Վազգեն Սարգսյանը մի տեղ ասում է, մենք այդ հարցը ազգովի դրեցինք, ազգովի էլ պետք է լուծենք:

Ու մտածում եմ, մեր հետագա իրականությունից, ինչ հեռու, նույնիսկ անհասկանալի խոսքեր: Ի՞նչ ազգովի, ի՞նչ բան, ով էր ընդհանրապես հիշում, որ դա ազգովի դրած հարց էր: Կարծես ինքն իրենով օդից ընկած, այլմոլորակայինների բերած, ազգի կյանքից հեռու ինչ որ բան էր: Բայց իրականությունն այն է, որ այսօր էլ, եթե ուզում ենք ելքեր գտնեք, պիտի հետ գնանք, ու սկսենք էն կետերից, որոնք ընդհատել ենք, ու աղավաղել:

Նույն այդ կարգախոսները՝ մշտական թշնшմու ու բարեկամի, երրորդ nւժի բացառման մասն պետք է մեզ ճանապարհ ցույց տան: Ժողովրդականության սկզբունքը, համաժողովրդական շարժման սկզբունքը, ինքնապաշտպանության սկզբունքը՝ պետք է հուշեն էսօրվա մեխանիզմները: Հեծանիվ չենք հորինելու:

Հայ քաղքենի կրթված խավին մի լսեք: Նրանք դարերով մենակ մի ճանապարհ գիտեն՝ կղերական դիվանագիտություն՝ դրսից զորք բերենք, մեկին խնդրենք մեզ հովանավոր լինի, հայ ազգին փրկի: Ու միշտ դա բերել է միայն նոր կորուստների: Բայց միշտ էդ նույնը հայկական կրթված խավը վերարտադրել է, երբ մնացել է ինքն իր հետ»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: