«Էսօր գրեթե ողջ օրը միտինգների մեջ էի։ Ու սա իմ վերջին մասնակցությունը կլինի այս միտինգներին։ Անկեղծորեն կկիսեմ տպավորություններս։ Հավաքվել էին․․․»

Վահե Լոռենցը գրում է․ «Էսօր գրեթե ողջ օրը միտինգների մեջ էի։ Ու սա իմ վերջին մասնակցությունը կլինի այս միտինգներին։ Անկեղծորեն կկիսեմ տպավորություններս։ Հավաքվել էին մի քանի հարյուր մարդիկ միայն։ Այսօր, երբ կապիտուլացիոն փաստաթղթի ստորագրման վերջնական փուլն էր․ մի քանի հարյուր հոգու՞ է միայն հուզում այս հարցը։

Միտինգի կանչող քաղաքական ուժերը չունեն գործողությունների որևէ հստակ պլան։ Ելույթներն անկապ էին, տրամաբանական հաջորդականություն չկար։ Մեկը ջհուդին է մեղադրում, մեկը՝ ռուսին, մյուսը՝ անգլիացուն․բոլորը, բոլորը մեղավոր են, բացի՝ մենք ինքներս։

Եթե չունեք գործողությունների պլան, ինչու՞ եք մարդկանց կոչ անում դուրս գալ տներից ու միտինգի գնալ։ Որ գան ձեր կենացները կամ հայհոյանքները լսեն ու ձեզ ծափահարե՞ն։ Դա կարելի է ֆեյսբուքում էլ անել։ Եթե կանչում եք մարդկանց՝ գործողություն առաջարկեք, ոչ թե ելույթ ունեցեք ու ծափահարությունների սպասեք։ Էլ բան ու գործ չունե՞ն մարդիկ։

Ապա սկսվեց ամենազավեշտալին․ եկան կուսակցություններն ու ինքնաբուխ այս հավաքի ժամանակ քաղաքական քարոզարշավ սկսեցին։ Բնականաբար, րոպեներ անց հավաքվածների մեկ երրորդն էր մնացել այնտեղ։ Իսկական, հայերեն ասած՝ ԴՈՒՌԴՈՄ։

Բայց, վերադառնամ առաջին կետին․ այսօր դшվաճանը կյանքի կոչեց կապիտուլացիայի վերջնական մասը, և հեչ մեկի մրգին չէր․ ողջ քաղաքից մի քանի հարյուր մարդ կար միայն։ Պիկ ժամանակ՝ մաքսիմում 1500։ Սա՛ է մեր եղելությունը։

Ու դարձյալ․ եթե չունեք թուրքի մեկ տասներոդի չափ թասիբ, ուրեմն երբեք էլ ոչ Ծովից Ծովը կխոսեք, ոչ էլ՝ որևէ Զատո մենք աշխարհի․․․ Իրականում Զատո մենք անթասիբ ու աննամուս ենք, անկազմակերպ ու հավայի, ու դա Հայաստանի քարտեզի վրա է դաջված։

Рейтинг
( 7 оценок, среднее 3.14 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: