Ավագանու անդամ Զաքարյան Լևոնը գրում է․ «Տրանսպորտի մասին Ժամը 21։15 ից մինչև 22։15 կենտրոնի մի քանի կանգառներում դիտարկել եմ տրանսպորտի աշխատանքը։ Ինչի կենտրոն, որովհետև համարիա 70 տոկոս տրանսպորտի անցնում ա կենտրոնով։

Կփորձեմ մի անգամ էլ քաղաքի ծայրամասերում նույն դիտարկումը անել։ Չեմ կարա ասեմ լավ ա, նու ես ավելի վատ էի պատկերացնnւմ, բայց խոսակցությունները, որ 19։00-ից հետո տրանսպորտ չկա՝ սուտ ա մեղմ ասած։

Մինչև վերջի պահը տրանսպորտը աշխատում էր։ էլի կմնայի ուղղակի լավ հոգնած եմ։ Էլի եմ ասում դեռ շատ բան կա անելու՝ մի 6 ամսից ահագին լավ ա լինելու տրասպորտը։

Զուգահեռ կանգառների կահավորման, դիսպեչերական նոր կենտրոնի կառուցման, նոր ավտոհավաքակայանների կառուցման, միասնական տոմսային համակարգի հարցերն էլ են լուծվում։

Ֆոտոները տարբեր կանգառներից վերջի մի ժամում»,- իր գրառումը եզրափակել է ավագանու անդամներից Զաքարյան Լևոնը, ապա կցել է լուսանկարներ, որոնց մի մասը ներկայացված են հոդվածում։