«Զոհվածի հայր կար, առավոտից երեկո նստել ու մեկնաբանություններ էր թողնում, որ․․․»

Ինչպես հայտնի է, Ն․ Փաշինյանը երեկվա օրը սկսել է Եռաբուր այցելությունից։ Նրան դիմավորել են որդեկորույս ծնողներ, ովքեր ջերմ խոսքեր են հնչեցրել, սակայն քննադատության են արժանացել։ Լրագրող Նանե Արզումանյանը գրում է․

«Փաստորեն, եթե զոհվածի մայրը մոտենում է ու խոսում Նիկոլի հետ՝ ամենաստոր մեկնաբանություններին է արժանանում։ Իսկ եթե զոհվածի մայրը ամբողջ օրը Քոչարյանի PR-ն է անում՝ նորմալ է։

Նորմալ է, երբ տեսանյութ էի հրապարակել ու զոհվածի հայր կար, առավոտից երեկո նստել ու մեկնաբանություններ էր թողնում, որ շոու էր ընդամենը։ Ես ամեն բան տեսել եմ, ամեն ինչ հիշում եմ ու անցնում առաջ։

Ապրեք ու խաղաղվեք, ի վերջո սա ձեր երկիրն է, ձեր հողը, այն ոչ Նիկոլն է ստեղծել, ոչ էլ Քոչարյանը։ Ապաշխարեք ու աղոթեք, ամեն ինչ Աստված տեսնում ու մեր սրտի չափով մեզ է վերադարձնում միշտ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: