Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ խնջույք է կազմակերպվել ի պատիվ արցախյան պատերազմի ժամանակ զոհված մեր հերոս տղաների մայրիկների։ Հավաքույթին ներկա են եղել բազմաթիվ որդեկորույս մայրեր։

Աննա Հակոբյանը դիմել է նրանց՝ խնդրելով նրանց ամուր մնալ, ապագայի մասին ծրագրեր պլանավորել, նայել առաջ, քանի որ իրենց Հայաստանի հավաքական կերպարն են՝ Մայր Հայաստանը։ Նա հիշեցրել է, որ բոլոր մայրերը դեռ գործ ունեն անելու։

Ա․ Հակոբյանը նրանց խնդրել է, որ պարբերաբար իրենց նայեն հայելու մեջ և մտածեն, թե արդյոք իրենց դուր է գալիս Մայր Հայաստանի կերպարը։ Նա իր խոսքում կարևորել է հավատի գործոնը՝ հիշեցնելով, որ իրենց զավակները չէին ուզենա իրենց տեսնել սգալիս։

Նշենք, որ միջոցառմանը մասնակցել են նաև շոու բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ, որոնք փորձել են բարձրացնել տեղում գտնվող մայրերի տրամադրությունը։ Աննա Հակոբյանի կազմակերպած խնջույքից ուշագրավ կադրեր և նրա հնչեցրած խոսքը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։