Զոհված տղաների մայրերի նորից մայրանալու կամքն իսկապես հերոսություն է․ ևս մի հրաշալի նորություն

Լեռանապարցի Սարգսյան Արփիկը իր լուսավոր տղայի հերոսանալուց հետո հերոսական որոշում է կայացրել՝ լույս աշխարհ բերելով դուստր, որին անվանել է Մարիամ։ Տիկին Արփիկը քառասունվեց տարեկան է։ Նա ծննդաբերել է բժիշկների հոգատարության ներքո։

Քաղաքական հայտնի գործիչներից Գայանե Աբրահամյանն այս ուրախալի ու միևնույն ժամանակ տխրալի լուրի մասին գրել է հետյալը․ «Ես անկեղծ չեմ պատկերացնում, թե մարդ ի՜նչ գերբնական ուժ կարող է իր մեջ գտնել, որ երեխայի կորստից հետո ապրելու ու նորից կյանք պարգեւելու կամք ունենա։

Զոհված տղաների մայրերի նորից մայրանալու կամքն իսկապես հերոսություն է (այս բառն այնքան է չարչրկվել ու աղավաղվել, բայց դժվարանում եմ այլ համարժեք գտնել)։ Երանի փոքրիկ հրաշքը փոքր֊ինչ մեղմի կորստի ցավն ու երջանկացնի ծնողներին։

Հ.Գ. Այս կինն ընդամենը 46 տարեկան է, երեխայի կորուստն անտանելի, անսփոփելի ցավ է ու հերոսածինների մասին դիսկուրսը պետք է առավելապես քննարկել այս դիտանկյունից»։

Рейтинг
( 7 оценок, среднее 2.71 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: