Զոհված զինծառայող Սարգիս Դադոյանի մայրը որդի է լույս աշխարհ բերել․ ապշել կարելի է՝ լսելով Սարգսի մարգարեական երազի մասին

Սարգիս Դադոյանը Ջրականի ժամկետային զինծառայողներից էր, ով 2019 թվականի ամռանից էր իրականացնում իր զինծառայությունը։

Սարգիսը պատերազմական գործընթացներին մասնակցել է սկզբից մինչև նոյեմբերի ինը, իսկ այդ օրից ի վեր ծնողները որդուց որևիցե զանգ այլևս չեն ստացել։

Մայրը՝ Կարինեն, հիշում է, որ Սարգիսը տարիներ առաջ մի մարգարեական երազ է տեսել ու պատմել իրեն։ Երազում Սարգիսը տեսել է, որ ինքը զոհվել է պատերազմի ժամանակ, իսկ ծնողները նոր որդի են ունեցել։

Երբ ծնողները լսել են իրենց որդու զոհվելու լուրը, հիշել են նրա երազը։ Օրեր առաջ լույս աշխարհ է եկել Սարգսի կրտսեր եղբայրը՝ Դանիելը։

Մայրը ասում է, որ նորածին բալիկն իր հետ նաև ժպիտ ու մխիթարանք է բերել իրենց։

Տիկին Կարինեն ցանկանում է, որ բոլոր այն ընտանիքները, որոնք ցավալիորեն արժանացել են իրենց բաժին հասած ճակատագրին, անպայման նոր համալրում ունենան, քանի որ դա մխիթարության միակ եղանակն է։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: