Երբ 1972 թվականին հեռուստաեթեր բարձրացավ «Զիտան և Գիտան» հնդկական հուզիչ ֆիլմը, քչերը կարող էին կանխատեսել, որ այն շուտով համաշխարհային հռչակ ու սեր է վայելելու առաջիկայում։ Ֆիլմում եկվորյակ քույրերի դերը վարպետորեն կարողացել է խաղալ Հեմա Մալինին։

Նրան հնդիկ հանրությունն առավել սովոր էր տեսնել համեստ դերերում, սակայն այս անգամ նա զարմացրեց շատերին՝ խաղալով միաժամանակ երկու կերպարի՝ համեստ ու համարձակ քույրերի։

Հետագայում դերասանուհու ընտանեկան կյանքն ու սիրային հարցերը բավականին հետաքրքիր զարգացում ունեցան։

Նա նախ մտերմիկ հարաբերություններ հաստատեց ֆիլմում իր խաղընկերոջ՝ Սաջիվ Կումարի հետ, իսկ հետ նրա սիրտը գրավեց մեկ այլ արտիստ, ով նույնպես իր գործընկերներից էր։

Արտիստը Դհարմենդրան էր, ով, սակայն, ամուսնացած էր և ուներ չորս երեխա։ Հեմա Մալինիի ընտանիքը դեմ էր, որ իրենց երիտասարդ աղջիկը հարաբերություններ ունենա ամուսնացած ու երեխաներ ունեցող մեկի հետ, սակայն արտիստները տրվեցին զգացմունքներին։

Հեմա Մալինիի հայրը շուտով մահանում է, իսկ արտիստուհին ամուսնանում է Դհարմենդրայի հետ՝ չեղյալ հայտարարելով նշանադրությունը Կումարի հետ։ Նրանք երկու աղջիկներ են ունենում։