Նարեկ Սարգսյանը գրում է․ «2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ես ՀԱԿ-ի ցուցակով պատգամավորի թեկնածու էի, բանավեճի մասնակցեցի Ստոյպա Սաֆարայնի հետ՝ Կենտրոնի եթերում: Էդ բանավեճից հետո էլ մարդ չմնաց, որ ինձ չքննադատեր՝ Կարպիս Փաշոյանից սկսած՝ վերջացրած ամենավերջին ռանգի մարդկանցով:

Ստյոպա Սաֆարյանին ես երբեք չեմ հարգել, 90-ականներին ակտիվ ՀՀՇ-ական էր, հետո 3-4 կուսակցություն փոխեց: Նոր նայում եմ, հիմա էլ պատգամավորի թեկնածու ա առաջադրվել «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» հետ:

Երևի Հայաստանում էլ կուսակցություն ու դաշինք չի մնացել, որի կազմում էս մարդը ընտրությունների մասնակած չլինի: Հիշեցնեմ նաև, որ էն ժամանակ թույն հայրենասեր տարատեսակ լրբեր մեզ «Հող տալու» մեջ էին մեղադրում, այդ թվում նաև «Ելք» դաշինքի և ներկայիս իշխանության կարկառուն ներկայացուցիչներ:

Պետրոս Ղազարյանին հաղորդումից առաջ հարցրեցի՝ ամբո՞ղջն ա գնալու եթե, թե՞ կտրելու եք որոշ մասեր, ասեց՝ ամբողջն ա գնալու եթեր: Վերջում հարցրեցի՝ հաստա՞տ ամբողջն ա գնալու եթեր, ասաց՝ իհարկե: Իրիկունը հաղորդումը նայեցի ու պարզեցի որ իմ խոսքի մեկ երրորդը կտրել էին»: