Ամենևին էլ գաղտնիք կամ նորություն չէ, որ դերասանուհիներից Նաիրա Մովսիսյանն աչքի է ընկնում անբռնաբզբոս, ազատ և անկաշկանդ պահելաձևով։

Թվում է՝ Նաիրային ոչինչ և ոչ ոք չի կարող կաշկանդել։ Նա անում է այն, ինչ ուզում է՝ առանց հաշվի առնելու որևէ հանգամանք։

Արդեն մի քանի ամիս է, որ իր աղջկա և մայրիկի հետ Նաիրան էլ, շատերի նման, հաստատվել է Ամերիկայում, որտեղ փորձում է ներկայանալ որպես սննդաբան։ Նաիրան Հայաստանում անցկացրած վերջին շրջանը փորձում էր նիհարել։

Նրան հաջողվել էր նիհարել մի քանի կիլոգրավ, որից հետո էլ երգչուհի սննդաբանական խորհուրդներով է հանդես գալիս՝ փորձելով օգնել նիհարել ցանկացողներին։ Նաիրային հետևող օգտատերերից մեկը, տեսնելով նրա հրապարակումը, վիրավորական մեկնաբանություն է թողել։

Նա գրել է, որ 3000 դրամանոց բեմական դուրսպրծուկները հավաքվել են այդտեղ։ Այս մեկնաբանություն ոչ միայն չի կաշկանդել Նաիրային, այլ նաև հենց Նաիրայի ձեռքով տարածվել է համացանցում։ Նշենք նաև, որ որոշ օգտատերեր Նաիրային մեղադրում են ուրիշի տղամարդուն գողանալու համար։