Քրիստինե Պեպելյանը որդու մասնակցությամբ լուսանկարներ նախկինում առհասարակ չէր հրապարակում։ Նա Ամանորի նախաշեմին առաջին անգամ տեղադրել է որդու լուսանկարը, որտեղ երևում է, որ փոքրիկ Արեգը բավականին նման է իր մայրիկին։

Նա մայրիկից ժառանգել է կապույտ աչքեր և բաց գույնի մազեր։ Արեգը սպիտակ մաշկ ունի։ Նա իսկապես արեգակի է նման։

Բալիկի դեմքը ցուցադրելուց հետո Քրիստինեն ավելի հաճախակի է սկսել տեղադրել փոքրիկ Արեգակի լուսանկարները։ Նա նորից լուսանկարներ է տեղադրել, որոնցում երևում է Արեգը տարբեր առարկաների, հայկական տառերի և խաղալիք փափուկ արջուկի հետ։

Քրիստինե Պեպելյանի հրապարակումից հասկանալի է դառնում, որ Արեգը նվերներ է ստացել Երևանից։ Նա ընկերացել է փափուկ արջուկի հետ։ Այդ առիթով Քրիստինե Պեպելյանը Արեգի լուսանկարներին կից գրել է հետևյալը․

«Երևանից Արեգիս նոր ընկերն էր եկել»։ Ընդ որում, Արեգի նոր ընկերը նրա մեծության է։ Օգտատերերը փոքրիկ Արեգին բազմաթիվ ջերմ մեկնաբանություններ են ուղղել։