Հանրահայտ հաղորդավարուհի, ինչպես նաև աշխատասեր ու հաջողակ արտիստուհի Սաթենիկ Հազարյանը տարիներ առաջ բարձրաձայնեց իր անձնական դժվարությունների և դրանք հաղթահարելու կամքի մասին։

Նա իր աշխատասիրության շնորհիվ կարողանում է երկու զավակների ապահովել որակյալ կրթությամբ և լավ կյանք պարգևել։ Սաթենիկի զավակների ավագ տղան է՝ Ալենը, որն օրերս նշել է ծննդյան տարեդարձը։

Օրվա անցուդարձից ջերմ լուսանկարներ հրապարակելով՝ Սաթենիկը գրել է այսպես․ «Երկրի վրա իմ ամենաթանկ և ամենասիրելի մարդիկ, Ալեն և Լյուսի»։ Լուսանկարներում արտիստուհին իր զավակների հետ է։

Ալենն արդեն բավականին մեծ է, նա բոլորել է տասնվեց տարին և հասակով գերազանցել է մայրիկին։ Ալենը, ինչպես մայրն է հարցազրույցների ժամանակ հաճախ ասում, բավականին հասուն ու նրբանկատ տղա է։

Մայրը հաճախ է ասում, որ տղան իր ապավենն է, թևն ու թիկունքը։ Սաթենիկը շատ է սիրում զավակների հետ զվարճալի ու հաճելի ժամանց կազմակերպել։