Երկրաշարժից հետո թուրքական Իսկենդերուն նավահանգստում ուժեղ հրդեհ է սկսվել, կրակն արագորեն տարածվել է հարյուրավոր նավերի բեռնարկղերի մեջ

Այսօրվա հիմնական թեման թուրքական ու սիրական տարածաշրջաններում տեղի ունեցած և դեռ շարունակվող աղետն է։ Ավելի քանի յոթ բալ ուժգնությամբ երկրաշարժը թուրքական ու սիրական տարածաշրջաններում լուրջ ավերածություններ է առաջացրել։

Մարդկային կորուստները Թուրքիայում ավելի քան հազարն են։ Ցնցումները մի քանի ժամվա ընթացքում կրկնվել են՝ նոր փլուզումների առաիթ դառնալով։ Սակայն, ինչպես պարզվում է, մարդկային կորուստները միակ կորուստները չեն այս տարածաշրջանում։

Հայտնի է դարձել, որ երկրաշարժից հետո թուրքական Իսկենդերուն նավահանգստում ուժեղ հրդեհ է սկսվել, կրակն արագորեն տարածվել է հարյուրավոր նավերի բեռնարկղերի մեջ։ Այս մասին տեղեկություն է գրել Մովսես Հարությունյանը։

Նա գրել է, որ ընդհանուր առմամբ՝ նախնական գնահատականով Թուրքիան կրել է արդեն ավելի քան 20 միլիարդ դոլարի վնաս, ինչը կարող է դեռևս մի քանի անգամ աճել։ Հայկական կողմից վարչապետը ցավակցական գրառում է առավոտյան ուղղել թուրքական ղեկավարությանը՝ կիսելով կորստի ցավը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: