Ինչպես հայտնի է, ադրբեջանական կողմը ռեկորդային արագությամբ Ֆիզուլիում շքեղ օդակայան է կառուցել, որի բացմանը ներկա է եղել նաև Էրդողանը։

Գևորգ Գևորգյանն այս առիթով գրում է․ «Ֆիզուլու օդանավակայանին ջղայնիկներ օնլայնող ազգ իմ սրբազան, 30 տարի քանդում, ուտում ու քանդածից փայ էին տալիս առնում։

Շատերդ էլ ձեր փայն էիք ընտրություններին առնում, դրանց քանդած կերածին աչք փակելու համար, հիշում ե՞ք, բա մտածում էիք քանդածից զատ ուրիշ քյար է՞իք ունենալու։ Երբ քանդելիքը սպառվեց, փայ տալ առնելն էլ անհարմար դառավ, բոլորդ դժգոհ մնացիք, փայ տվողն էլ, առնողն էլ։

Երկիրը կաթվածահար եղավ, փողոցները փակվեցին ու փակվեց ամենինչ։ Ով հասցրեց փայն առավ փախավ, ով չէ, ընկավ դատ դատաստան։ Իսկ ձեզ ու մեզ՝ սաղիս, մնաց քանդածը ու ժամկետանց հրթիռին որպես զդաչի՝ 5000 զոհ։

Սակայն Ֆիզուլու օդանավակայանով բեռներ են հոսելու, զենքեր մարդ ու կապիտալ։ Փայերդ անուշ»,- իր հրապարակումն ավարտում է Գևորգ Գևորգյանը՝ տեղադրելով Ֆիզուլու օդակայանի և Ակնայի լուսանկարները։