Ռաֆայել Երանոսյանն արդեն երկար ժամանակ է, ինչ իր ներկայացումներով լեփ-լեցուն դահլիճում ուրախացնում է հարյուրավոր հայ հանդիսատեսների։ Ռաֆայելին շատ են սիրում հատկապես նրա անմիջականության համար։

Ռաֆայելն էլ անչափ սիրում է իր հանդիսատեսին։ Նա կարող է հետաձգել կամ չեղարկել իր բոլոր գործերը, հրավերները և պայմանավորվածությունները, եթե պետք է ելույթ ունենա իր հանդիսատեսի համար։ Նա ոչինչ չի խնայում իր խոսքը լսելու համար եկած մարդկանց լիարժեք նվիրվելու համար։

Ռաֆայելը նախօրեի ներկայացմանը հատուկ հյուր է ունեցել։ Նրա ներկայացմանը ներկա է եղել Հարութ Փամբուկչյանը, ով արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստանում է գտնվում և հյուրընկալվում է տարբեր կարևոր վայրեր։

Հարութին ամենուր էլ հատուկ ոգևորությամբ ու սիրով են ընդունում։ Ռաֆայելը տեսանյութ է ներկայացրել իր հարթակում, որտեղ երևում է, թե ինչպես է իր հանդիսատեսը ոգևորված ծափահարում լեգենդար երգչին։ Այդ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութում։