«Երանի ինձ, որ արյունս ուրանալու, ազգիցս երես թեքելու պատճառ չունեմ։ Երանի ինձ, որ դեռ սերնդե սերունդ գենոֆոնդը փոխանցելու առիթ ունեմ»

Սիրված արտիստուհի Արաքսյա Մելիքյանը, տեղադրելով իր ընտանիքի ավագ ներկայացուցիչների հետ լուսանկար, գրել է․ «Պապի, ավագի քո ազգի մեծի օրհնանքը բացարձակ արժեք է:

Մեր կյանքը միայն թվացյալ թվեր ու ժամանակահատված չէ, յուրաքանչյուրիս կյանքի հետագծում սերունդներ են, խորը արմատներ, ի վերջո անխափան գործող գենետիկա, և ես ինձ իրավունք եմ տալիս հպարտանալու, որ հենց Մելիքյանների շառավղի մի մասնիկն եմ (հպարտ եմ նաեւ մորս արյամբ, առանց ստորադասելու որեւէ մի ազգիս, նույն է, թե աջ աչքդ սիրես ավելի, քան՝ ձախդ)։

Մելիքյանների մեր տոհմի մասին մի օր առիթ կունենամ ավելի հանգամանորեն խոսելու տոհմ, որի արմատները հասնում են մեր կորուսյալ երկիր, ու որը պատվախնդիր, արդարամիտ ու ինքնիշխան Ռես Մելիքի դրոշմն է կրում։

Երանի ինձ, որ արյունս ուրանալու, ազգիցս երես թեքելու պատճառ չունեմ։ Երանի ինձ, որ դեռ սերնդե սերունդ գենոֆոնդը փոխանցելու առիթ ունեմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: