Նիկոլայ Եղիազարյանի մասնագիտական կյանքում եղել են պահեր, երբ նկարահանումների հրավեր չի ստացել։ Նրա կյանքում վերջերս նոր մարդկային կորուստ է եղել։ Նրա կնոջ եղբայրը վթարից մահացել է։ Նիկոլայի համար դա եղբոր կորուստ է։ Նա հիմա ավելի կայուն վիճակում է։

Նիկոլայն առաջին անգամ է պատմում իր ու տիկնոջ՝ Հելենի հարաբերությունների մասին։ Հելենը Ամերիկայի քաղաքացի է եղել։ Նիկոլայի հարաբերությունները Հելենի հետ շատերը շահադիտական էին համարում՝ կարծելով, որ նա շուտով Նահանգներ է գնալու։

Նիկոլայը հիմա հպարտությամբ է ասում, որ ունի ներդաշնակ ընտանիք, որը հենց Հայաստանում է ապրում։ Նա նաև պատմում է, որ ավագ զավակի՝ Ռուբինայի ծնունդից առաջ Հելենի հետ կոնֆլիկտներ է ունեցել։ Նույնիսկ եղել է պահ, որ թվացել է, թե բաժանվում են։

Նիկոլայի հայրը միշտ Հելենի կողմից է եղել։ Նիկոլայը հիմա հպարտությամբ է խոսում իր դժվարությունների հաղթահարման եղանակի մասին։ Նրա անկեղծ խոսքերը՝ կցված նյութի մեջ։