«Ես վաղուց էն մտքին եմ, որ տղամարդը ինչքան էլ երեխա պահի, հոգսի մեծ մասը կնոջ վրա ա․․․»

Նարեկ Սարգսյանը գրում է․ «Ես վաղուց էն մտքին եմ, որ տղամարդը ինչքան էլ երեխա պահի, հոգսի մեծ մասը կնոջ վրա ա։ Ասենք ես երեխա շատ եմ սիրում, կարող եմ երեխաների հետ ժամերով խաղալ, բայց ինչ-որ պահ ա գալիս, որ հոգնում եմ, ուզում եմ ձենը չլսեմ կոնտրոնանամ իմ գործերի վրա։ Ինձ թվում ա լիքը տղամարդու թվում ա, որ եթե ինքը երեխայի հետ մի երկու ժամ զբաղվեց, մեծ բան ա արել ու հոգս ա վերցրել։ Դա մի խայտառակ թյուր միտք ա հետևյալ պատճառով։

Բանն այն է, որ ՀՈԳՍ վերցնելը պատասխանատվություն վերցնելու նման է։ Ցանկացած մարդ ի վիճակի է երեխայի հետ 3 ժամ զբաղվել, բայց դա ոչ թե հոգս վերցնել է, այլ տուզիկություն։ Հոգս վերցնելն այն կլինի, որ ասես 3 օր երեխան իմ վրա ա՝ ուտելով, զուգարանով, պամպերսով, լացելով, զբոսնելով, խաղալիքով և մնացած ամեն ինչով, իսկ մայրկը կարա գա մի երկու ժամ երեխային սիրի-գնա։ Հոգսը դա ա, ոչ թե էն, որ մայրը ամեն ինչ անի, դու էլ վերցնես կուշտ ու խելոք երեխու հետ 3 ժամ լայ լայ լույ լույ անես։

Դրա համար եկեք պարզ ասենք. Հայ ընտանիքներում կինը կրում ա երեխայի հոգսի մեծ մասը։ Ու էդ մեծ մասը ոչ թե 55 տոկս ա, ոչ թե 60, ոչ թե 70, այլ 95։ Եկեք էս թիվը ֆիկսենք։ Ու եթե տղամարդիկ իրանց կաշվից դուրս գան, առավոտից իրիկուն (իրանց կարծիքով) երեխայի հոգսը քաշեն, զբոսնեն, խաղան, զբաղվեն- շատ-շատ կարողանան տոկոսային հարաբերությունը իջեցնել 70-30-ի, բայց ոչ ավել։

Կանանց մեծ մասը էդ 70 տոկոսով երջանիկ կլինեն, բայց 95 տոկոսը հոգս են քաշում սաղ կյանք։ Եկեք սա ֆիկսենք և փորձենք գոնե 30 տոկոս հոգս կրել, քանի որ սա չֆիկսելը և ամիսը մեկ մի անգամ երեխու հետ զբոսնելը մի երկու անգամ էլ խաղալը — ու համարելը որ հոգս ես վերցնում — տուզիկություն է»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: