«Ես ու Լավագույն Կեսս»․ որտե՞ղ և ո՞ւմ հետ է հանգստանում Վահե Տեր-Մինասյանը

Վահե Տեր-մՄինասյանը հաջողությամբ կարողանում է իր մասնագիտական հագեցած ու արդյունավետ գործունեությունը համատեղել ընտանեկան և անձնական կյանքի կազմակերպման հետ։ Նա սիրով ու հաճույքով է ազատ ժամանակը հատկացնում ընտանիքի հետ ժամանցին։

Վահեն բազմազավակ հայր է։ Վերջերս նա հրապարակում է արել՝ տեղեկացնելով, որ իր դուստրերից մեկը, ինչպես հայրն է ձևակերպել, շնորհակալագրերի և պատվոգրերի տարափով է ավարտել ուսումնական տարին։ Վահե Տեր-Մինասյանի դուստրը սովորում է Շիրակացու ճեմարանում։

Լուսանկարում լուսավոր աղջնակի հետ են և՛ հայրը, և՛ մայրը։ Այսօր Վահեն տիկնոջ հետ արդեն լուսանկար է հրապարակել Հունաստանից։ Նրանք միասին եղել են Ակրոպոլիսում, որտեղ էլ լուսանկարվել և այդ կադրը հանրայնացրել են ամուսինները։

Վահեն լուսանկարին կցի գրել է․ «Ամպերը, Ակրոպոլիսը, Ես ու Լավագույն Կեսս»։ Օգտատերերն իրենց ջերմ խոսքերն են ուղղել սիրելի և հոգատար բժշկին՝ նրան ու տիկնոջը հաճելի հանգստյան օրեր մաղթելով։

Рейтинг
( 3 оценки, среднее 2.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: