«Ես ոնց հիշում եմ էդ շուկայի հակասանիտարական ու փնթի վիճակը 90-ականներին, նույն կերպ շարունակում էր գործել նաև մեր օրերում։ Համարյա 30 տարի փող են քերել ու կարելի ա ասել զրո ներդրում են արել․․․»

Սարգիս Հովսեփյանը գրում է․ «Ի դեպ, նկատեք՝ Սուրմալուն մեր երկրի ամենահին ու ժամանակին ամենամեծ մեծածախ շուկաներց մեկն ա արդեն երեք տասնամյակ։ Եթե հնարավոր լիներ հաշվել իրական շրջանառությունը էդ շուկայի էս տասնամյակների ընթացքում, ստվերայինով բանով, վստահեցնում եմ, անհավանական թիվ կլիներ։ Էդ շուկայի սեփականատերերը տասնամյակներ շարունակ օդից փող են քերել։

Ուղղակի գործարանի տարածքը մասնատել են ու տվել են որպես առևտրային ու պահեստային տարածքներ։ Մինիմալ հավելյալ արժեք, ոչ մի, նույնիսկ ամենասթից բարդության տեխնոլոգիական կամ արտադրական պրոցես, բայց հսկայական եկամուտներ։ Մի քառակուսի մետր խորշ ու նկուղ չկար, որ փող չբերեր։ Ես ոնց հիշում եմ էդ շուկայի հակասանիտարական ու փնթի վիճակը 90-ականներին, նույն կերպ շարունակում էր գործել նաև մեր օրերում։

Համարյա 30 տարի փող են քերել ու կարելի ա ասել զրո ներդրում են արել։ Ոչ անվտանգային համակարգ, ոչ սանիտարահիգենիկ պայմաններ, ոչ առևտրականների ու հաճախորդների հարմարավետություն։ Ոչ մի բան, որ թույլ կտար դրա տերերին գործարար անվանումը տալ։ Ուղղակի պատահական մարդիկ, ովքեր հանգամանքների բերումով քաղաքի համարյա կենտրոնում հսկայական տարածքի տեր են դարձել։ Ու սենցերը մեծամասնություն էին 90 ականներին։

Մի մասը կարողացավ նաև սովորել, զարգանալ, հասկանալ, որ բիզնեսը ամեն դեպքում քերելը չի ու մինչև վերջին խազը քեզ կերակրող կովին չլելը չի։ Մի մասը չհասկացավ, տեղը զիջեց էս կամ էն կերպ ուրիշներին։ Բայց ոմանք եկան հասան մեր օրեր։ Եվ եթե պետություն լիներ, ինչ-որ պահից հետո դրանք ուղղակի տուգանքների ու տույժերի տակ վաղուց անհետացած կլինեին ու մեր օրեր հասած չէին լինի։ Նկատեք նաև, որ հայտնի Ամազոնը, որ հիմա համաշխարհային գիգանտ ա, 1994 թվին ա ստեղծվել, մի հատ սենյակում։

30 տարի, բերանով ենք ասում, բացարձակապես 0 առաջընթաց։ Աշխարհի ամենահին բիզնեսմեն ազգի ներկայացուցիչ յանի թե, գոնե մի երկու նորմալ զուգարան ու պարկովկա սարքեիր էդ հսկայական շուկայում։ Մեկ էլ, ոչ ոք իրանցից չի ակնկալում համաշխարհային գիգանտ դառնային, ընդամենը 30 տարում քաղաքակիրթ շուկա թող դառնային»։ Նշենք, որ լուսանկարներից վերջինն արել է Խաչատուր Թովմասյանը։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: