«Ես առանձնահատուկ օր չունեմ, որ տրամադրեմ իմ որդուն, քանի որ․․․»

Երեխաների տոնական օրվա առիթով շատերը հասցրեցին իրենց բալիկներին արտահայտել ծնողական հոգու անսահման սերն ու ջերմությունը։ Շատերը տեղադրեցին լուսանկարներ, շատերն էլ հուզառատ հրապարակումներ արեցին այդ կարևոր տոնի առիթով։

Իր բալիկի մասին գրեթե ամեն օր, անկախ առիթից, հրապարակումներ է անում հանրահայտ արտիստ Ալեքսանդր Բաբասյանը, ով չնայած այն փաստին, որ այլևս Լիլիթի հետ չի ապրում և Լիլիթը նրա նախկին կինն է, շարունակում է ակտիվորեն շփվել իր բալիկի հետ։

Ալեքսանդր Բաբասյանը տեղադրել է իր և կրտսեր Ալեքսանդրի ջերմ ու սիրառատ լուսանկանրեից հերթականը՝ գրելով հետևյալը․ «Ես առանձնահատուկ օր չունեմ, որ տրամադրեմ իմ որդուն, քանի որ բոլոր օրերն էլ նրանն են և նա իմ պաշպանության ներքո է։ Շնորհավոր Բոլոր մանուկների տոնը»։

Արտիստը բազմիցս է շեշտել, թե որքան է կարևորում կրտսեր Ալեքսանդրին երջանիկ ու անհոգ մանկություն պարգևելու իր ծնողական պարտականությունը, ինչն իրականացնում է ամեն օր։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: