Հանրահայտ արտիստուհի Անահիտ Կիրակոսյանն ամուսնությունից հետո մեծ սիրով ընդունել ու մայրություն է արել սիրելի ամուսնու երկու դուստրերին։ Անահիտը սկզբնական շրջանում անձնային որոշ անհամաձայնություններ է ունեցել աղջիկների հետ, ինչը բնական է։

Տարիների ընթացքում Անահիտն իր հոգատարության և մարդկային բարձր հատկանիշների շնորհիվ կարողացել է շահել աղջիկների սերն ու վստահությունը։ Ինքը երկու տղաներ է պարգևել ամուսնուն։

Անահիտն ամուսնու հետ նախորդ տարի ամուսնացրեց ընտանիքի ավագ աղջկան՝ Լաուրային։ Լաուրան արդեն մայրիկ է դարձել՝ լույս աշխարհ բերելով իրենց առաջնեկին։ Բալիկը տղա է։ Ծնողները երեխային որոշել են Դավիթ անունը տալ։

Այս մասին իր հարթակում մեծ ուրախությամբ հայտնել է Անահիտը՝ նշելով, որ ինքը երեսուներկու տարեկանում ռեկորդ է սահմանել՝ տատիկ դառնալով։ Անահիտը նաև կատակել է՝ ասելով, թե մարդիկ կարող են այդ փաստը հաշվի առնել ու իրեն մետրոյում տեղ զիջել։

Անահիտին տատիկ դառնալու կապակցությամբ շնորհավորել են շատերը՝ նշելով, որ ինքն իր տարիքից ավելի հասուն է։