Սարգսյան Տարոնը մասնագիտությամբ ինքնուս դիջեյ է, որը աշխատել է ռեստորաններում։ Նա նաև Տիկտոկյան տեսանյութերից է հայտնի։ Մինչ բարերարի գործունեություն ծավալելը Տարոնը տիկտոկյան հարթակում տեղադրած տեսանյութերից որոշակի գումար էր վաստակում։

Մի անգամ նա երկար նայել է մուրացկանությամբ զբաղվող մի տարեց մարդու ու նրա թոռնիկին, նկատել է, որ ոչ մեկը չի oգնում նրանց, նա իր մոտի 20 հազար դրամով օգնել է նրանց, բայց դա չի բավարարել։ Նա հաջորդ օրը նույնպես նրանց ինչ-որ գումարով oգնել է։

Տարոնը դրանից հետո սկսել է ավելի շատ թվով կարիքավորների օգնել՝ նկարահանելով տեսանյութեր։ Այդ տեսանյութերը նրան ավելի շատ մարդկանց օգնելու հնարավորություն է տվել, որի համար ինքն ուրախ է։

Լինելով նրբանկատ՝ նա նկատել է, որ ոմանք ավելի քիչ գումար են ուզում, քան իրենց պետք է։ Նա ավելին է տալիս նման դեպքերում։ Տարոնը ճանաչում է կարիքավորների հոգեբանությունը, գիտի՝ հաճախ գումարի կարիք ունեցողներն ամաչում են օգնության ձայն բարձրացնել։

Տարոնի կյանքում ևս եղել են պահեր, երբ գումարի ու աջակից մարդկանց կարիք է ունեցել, բայց նման աջակցություն չի եղել։ Մանրամասները՝ կից։