«Ելույթների քաղաքական բովանդակությունը զրոյական էր․․․» քաղաքագետն ամփոփում է հանրահավաքն ու ներկայիս իրավիճակը

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է․ «Հանրահավաքի ու ներքաղաքական համատեքստի մասին․ ✓ Մասնակիցների թիվը 9-10 հազար էր. սա գործող խորհրդարանական ընդդիմության փողոցային ակտիվության առավելագույն ցուցիչն է։ Հանրային կամ քաղաքական նոր խմբերի ինտեգրում գործընթացին տեսանելի չէ։

✓ Ելույթների քաղաքական բովանդակությունը զրոյական էր։ Ըստ էության` մերժվեցին հայ- թուրքական դիալոգը, հայ-ադրբեջանական դիալոգը, հնչեցին գեղեցիկ կարգախոսներ(օրինակ` Արցախի անկլավային կարգավիճակի մերժումը)` առանց այլընտրանքային լուծումների։

✓ Հարհավաքային այս հարթակը չունի զարգացման պոտենցիալ, գործողությունների ծրագիր։ Ամփոփում. √ Հայաստանի գործող իշխանության «խաղաղության դարաշրջանի» օրակարգը զուրկ է բովանդակային բաղադրիչից։ Հայ- թուրքական դիալոգում բացակայում է պաշտոնական Երեւանի օրակարգը, Փաշինյանն ու նրա թիմը «կիսահղի», ոչ կոնցեպտուալ մոտեցումներ ունեն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։

√ Խորհրդարանական ընդդիմության հռետորաբանությունը նմանվում է պրիմիտիվ հականիկոլականության, հակաադրբեջանականության, հակաթուրքականության` առանց այլընտրանքային բովանդակության։ Ընդդիմության պատկերացումները ԼՂ խնդրում, հայ-թուրքական դիալոգի հարցում որեւէ աղերս չունեն ռեալպոլիտիկի, համաշխարհային ու ռեգիոնալ նոր համատեքստի հետ։

√ Հայաստանը կանգնած է որակապես նոր ընդդիմություն ունենալու հրամայականի առաջ, որը, մի կողմից, խաղաղության օրակարգի հարցում պետք է հրաժարվի գործող իշխանության վախվորած, անծրագիր կեցվածքից, վարի նախաձեռնողական քաղաքականություն, մյուս կողմից` մերժի տիտղոսային ընդդիմության անիրական մաքսիմալիստական օրակարգը։

√ Պետք է բաց նայել իրականության աչքերին ու` առանց պոպուլիզմի, ձևակերպել Հայաստանի զարգացման տեսլականը, ԼՂ խնդրում` առաջնությունը տալ արցախահայության անվտանգության ապահովման օրակարգին։

Անիրատեսական օրակարգերը հղի են նոր անվտանգային մարտահրավերներով, որոնք կարող են վտանգել Հայաստանի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, Արցախի ժողովրդի անվտանգությունը։ √ Հայաստանի անկախության, զարգացման բանաձևը հարեւան երկրների հետ քաղաքական երկխոսություն վարելն ու նրանց հետ բնականոն հարաբերություններ հաստատելն է։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: