Դինա Ակոպովնան իր անկեղծ հարցազրույցից հետո հարյուրապատիկ հետևորդներ է ունեցել։ Նրա հետևորդները նրան ոգևորել են, առողջություն են ցանկացել՝ ասելով, որ կցանկանան նրան օգնել ամեն հնարավոր եղանակով։

Իր հետ կատարված դեպքերի պատճառով Դինան կորցրել է իր մտերիմներից ոմանց, փոխարենն ավելի լավ ու հոգատար ընկերներ է ձեռք բերել։

Դինան դեռ նոր կյանք մտնելիս է մեծ դժվարությունների հանդիպել։ Նա ընտանիք է կազմել տասնութ տարեկանում, ամուսնու հետ ապրել է վեց ամիս, տասնինը տարեկանում ամուսնալուծվել է՝ գրկին ունենալով վեց ամսական երեխա։

Դինան հիմա հպարտ է իր անցած ճանապարհով։ Նա հպարտանում է իր աղջկանով, որն այսօր դասախոս է։ Նա հիանում է, երբ աղջիկը բեմ է բարձրանում ու ասմունքում է։ Դինայի դուստրը, ըստ մայրիկի, հորն է նման։

Դինայի հիշում է, որ ամուսնու ընտանիքում սխալ են ուղղություն տվել իրենց նոր ստեղծված հարաբերություններին․ նրանք հասակակիցներ են եղել։ Դինային հետո ուրիշները ևս առաջարկել են ամուսնանալ, բայց խորթության գաղափարը նրան վանել է։