«Եթե իր հետ ամուսնանայի, հիմա ինքը կլիներ միլիոնատեր»․ Բակուր Մելքոնյանի ուշագրավ հրապարակումը

Բակուր Մելքոնյանը, անդրադառնալով օրվա թեմային ու կնոջը գնահատելու անհրաժեշտությանը, հետևյալ գրառմամբ է շնորհավորել կանանց․ «Մի հարուստ ու հաջողակ բիզնեսմեն կնոջ հետ զբոսնում է փողոցում: Հանդիպակած քայլում է քրքրված, կեղտոտ շորերով, խմած մի անձնավորություն (բոմժ էլի):

Բոմժը տեսնելով կնոջը բարևում է, տալով կնոջ անունը, կինը սիրալիր արձագանքում է: Անցնելով մի քանի քայլ ամուսինը հարցնում է. Ո՞վ էր: Կինը պատասխանում է. Երիտասարդ տարիքիս երկրպագուներից էր, ուզում էր հետս ամուսնանալ: Ամուսինը հպարտ դեմքով ասում է.

-Այ տես ինչ ճիշտ որոշում ես կայացրել ամուսնանալով իմ հետ, թե չէ հիմա դու էլ բոմժի նման պիտի ման գայիր փողոցներով: Կինը ժպտալով արձագանքում է․

«Եթե իր հետ ամուսնանայի, հիմա ինքը կլիներ միլիոնատեր»։ Կնոջը գնահատող և մեծարող մարդկանց հետ շփումով լի օր եմ մաղթում բոլորիս: Շնորհավոր Մարտի 8 հարգելի և անգնահատելի էակներ»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: