Գալուստ Սահակյանն այսօր երկար լռությունից հետո խոսել է լրագրողների հետ՝ իր տեսակետները հայտնելով։ Նա ժխտել է այն կարծիքը, թե օրեր առաջ ԳՇ կառույցից արված հայտարարությունը ռшզմական հեղափոխության փորձ է, քանի որ նման պարագայում հիմա բանակը փողոցում կլիներ։

Իր ցույցերին մասնակցելու վերաբերյալ հնչած հարցին նա պատասխանել է, որ եթե շատ մարդիկ են գալիս ընդդիամդիրների հավաքներին, ապա նրանց շարքերում է նաև ինքը, ապա հավելում է, որ ոանցնող օրերին երբևիցե չի եղել այդ հավաքներին։

Նա նշել է, որ իր փոխարեն բազում այլ մասնակցողներ կան այս օրերին հրապարակներում և իր ներկայությունն այս պարագայում ամենևին էլ պարտադիր չէ։

Գ․ Սահակյանը պատմել է, որ մինչ հեղափոխությունը, երբ Ս․ Սարգսյանը առաջարկել է Կարեն Կարապետյանին ստանձնել երկրի ղեկավարությունը, Կ․ Կարապետյանը չի ընդունել այդ առաջարկը, որովհետև դրսում ժողովրդական ընդվզում էր։

Գ․ Սահակյանի մտքերը կարող եք լսել ստորև կցված նյութի մեջ։