Ավագանու անդամներից մեկը՝ Լևոն Զաքարյանն իր հարթակում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են համապատասխան մարմինները հետևողական եղել ու բացահայտել ոչ բարեխիղճ պայմաններում գործող անհատ ձեռներեցի աշխատավայր, որտեղ նա քաղցր բամբակ է պատրաստել՝ հետո վաճառելով այն երեխաներին։

Տեսանյութի մեջ երևում է, թե ինչ հակահիգենիկ պայմաններ են տիրում սենյակում, որտեղ պատրաստվում են քաղցր բամբակները՝ նախատեսված հետագա վաճառքի համար։ Սենյակն ապահովված չէ տարրական հիգիենիկ պայմաններով։

Լևոն Զաքարյանն իր տեղադրած տեսանյութին կից գրել է․ «Դրսում անհայտ ծագման բամբակ կոչվող և այլ սնունդ առնելիս լավ մտածեք։ Սա ընդամենը մի դեպք է էն, որ ասում են հացի փող են աշխատում մարդիկ։ Ես դեմ եմ, որ մեր երեխեքի առողջության հաշվին ինչ-որ մեկը փող աշխատի»։

Լևոն Զաքարյանի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կացված նյութի մեջ։