Արաբո Իսպիրյանը հինգ տարի առաջ՝ 2017 թվականին ընտանիք է կազմել Գրիգորյան Նարինեի հետ։ Նրանք արդեն հինգ տարի է, ինչ միասին են և մեծացնում, դաստիարակում են արդեն երկու հրաշք բալիկների։

Արաբոն մեծ տեղ է տալիս ընտանեկան ներդաշնակությանը, ընտանեկան արժեքներին։ Նա իր հոր և երեխաների մասին հաճախակի է հրապարակումներ անում՝ կարևորելով նրանց դերն ու նշանակությունն իր կյանքում։

Արաբոն իր հրապարակումներում հայրիկին՝ Ներսիկ Իսպիրյանին անդրադառնալիս նշում է, որ հայրը միշտ առյուծի նման կանգնած է իր թիկունքին։ Նա հպարտանում է նաև իր բալիկներով։ Արաբոն օրերս շնորհավորել էր իր առաջնեկի տարեդարձը։

Երգիչը գրել էր․ «Մեր սիրո առաջին պտուղ, իմ լուսավոր տիեզերք։ Քո գալով ինձ դարձրիր ամենաերջանիկն աշխարհի։ Ծնունդդ շնորհավոր աղջիկս, մեր հրեշտակ»։

Այսօր երգիչը տեղադրել է իր ու կրտսեր բալիկի լուսանկարը՝ գրելով․ «Հույս, Հավատ, Սեր։ Դուք ի՞նչ կվերնագրեիք նկարը»։