«Դուք է՞լ եք, որ հիվանդանում եք, ուզում եք բոլորն իմանան․․․» հայտնի դերասանները հիվանդացել են

Առողջապահական առումով բավականին դժվարին ժանապարհ է վերջին տարիներին անցնում համայն աշխարհի մարդկությունը։ Շատերը մտահոգ են տարածված վիրուսների պատճառով։

Վիրուսները չեն շրջանցում հայտնի անձանց։ Նրանցից շատերը լուռ հիվանդանում ու ապաքինվում են, իսկ ոմանք էլ այդ մասին բարձրաձայնում են։

Օրերս իր հիվանդ լինելու մասին ֆեյսբուքյան կարճ գրառմամբ հայտնել է հանրահայտ արտիստ Աղաս Մանուկյանը՝ գրելով․ «Դուք է՞լ եք, որ հիվանդանում եք, ուզում եք բոլորն իմանան, վերջում էլ սենց մի բան դնում»։

Այս գրառմանն արձագանքել են Աղասի հարթակի հետևորդներից շատերը, իսկ նրա ընկենրեից Գոռ Հակոբյանը գրել է, որ ինքն էլ 2 օր հիվանդ, սակայն այդ մասին ոչ ոք չի իմացել։

Այս մեկնաբանությանը ևս շատերն առողջության մաղթանքով են արձագանքել, իսկ օգտատերերից մեկը գրել է․ «Ես էլ գիտեմ դերասանները չեն հիվանդանում»։

Գոռ Հակոբյանն այս մեկնաբանությանը հումորով է արձագանքել՝ գրելով․ «Զուգարան չեն էթում, դասղեկ են», իսկ Աղաս Մանուկյանը հավելել է․ «Ես էլ տենց գիտեի դրա համար էլ դերասան դառա, էն էլ քաշեց»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: