Դու օտար ես, հարս ես… Անաիս Սարդարյանը զվարճալի հոլովակ է հրապարակել

Անաիս Սարդարյանն իրեն բնորոշ անմիջականությամբ ու հումորով տեսանյութ է պատրաստել եղբոր ծննդյան օրվանից։ Նա տեսանյութում ցուցադրել է, թե ինչպես է շնորհավորում եղբորը։ Եղբայրը շատ ջերմ է արձագանքում քույրիկի շնորհավորանքին։

Հետո Անաիսը նկատում է, որ շնորհավորական տեսանյութի կադրում երևում է նաև եղբոր կինը՝ հարսը։ Նա կատակով նրան հանդիմանում է՝ ասելով, թե չի թողնում իրեն, որ ընտանիքի անդամների հետ տեսանյութ հրապարակի։

Երբ հարսը ծիծաղելով հարցնում է, թե ինքն արդյոք ընտանիքի անդամ չէ, Անաիսը նույնպես կատակով պատասխանում է, որ չէ, քանի որ նա օտար է և հարս է։ Այս պատասխանն առաջ է բերում արտիստուհու եղբոր կնոջ լիաթոք ծիծաղը։

Ապա Անաիսը ցույց է տալիս նաև եղբոր թմբլիկ տղային՝ նրան ուրախ հաճոյախոսություն անելով։ Անաիս Սարդարյանի պատրաստած զվարճալի ընտանեկան տեսանյութն ամբողջությամբ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: