«Դու իմ մեջ այնքան ես, որ անգամ աշխարհն եմ քո սիրով չափում». Գևորգ Մարտիրոսյանը նոր երգ է ներկայացրել

Գևորգ Մարտիրոսյանը նոր գործ է ներկայացրել, որը վերնագրված է «Աշխարհն եմ քո սիրով չափում»: Երգը ռոմանտիկ, սիրային թամատիկա ունի: Այն գեղեցիկ զգացություններ է փոխանցում: Երգի երաժշտությունը հեղինակել է Գևորգ Մարտիրոսյանը:

Նոր ու գեղեցիկ երգի խոսքերի հեղինակը Սյուզի Ավդալյանն է, ով հայտնի է որպես նմանօրինակ սիրային թեմատիկով երգերի հեղինակ: Երգի գործիքավորումն իրականացրել է Գևորգ Հովհաննիսյանը: Երգը բավականին գեղեցիկ սիրո զգացողությունների մասին է պատմում ունկնդրին:

Խոսվում է այն անպատմելի և անփոխանցելի զգացողությունների մասին, որը ունեցել է երիտասարդը սիրելիին հանդիպելուց հետո: Համեմատություն է տարվում սիրելիի հետ ծանոթանալուց հետո և առաջ ընկած ժամանակահատվածների տարբերությունների մասին:

Սիրելիին հանդիպելուց հետո նա արդեն սկսել է աշխարհը նրանով չափել: Նա իր անսահման սերն է հայտնում սիրած էակին: Գևորգ Մարտիրոսյանի և Սյուզի Ավդալյանի համագործակցության արդյունքում ծնված գեղեցիկ երգը կարող եք ունկնդրել ստորև կցված նյութի մեջ:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: