Հանրահայտ սցենարիստ, ինչպես նաև պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը տարբեր առիթներով իր մտահոգությունն է հայտնել և հայտնում Հայաստանում տիրող իրավիճակի, անորոշ ապագայի և քաղաքական զարգացումների մասին՝ շեշտելով ապահովության զգացողության կարևորությունը։

Լինելով երկու զավակների մայր՝ Դիանան մեծապես անհանգստացած է իր զավակների ապագայով։ Նրանք տարիներ առաջ ակտիվորեն հանդես էին գալիս սերիալներում։

Դիանան իր երեխաների մասնակցությամբ հազվադեպ է կադրեր տեղադրում, իսկ նրա մայրը հաճախ է իր հարթակում ներկայացնում սիրելի թոռնիկների հետ կապված իրողություններ, իրադարձություններ։

Դեռ Ամանորի նախաշեմին Դիանայի մայրը ցուցադրել էր, թե ինչպես են դիմավորում Դիանայի երկու զավակներին։ Դրանից առնվազմ մեկ ամիս անց նա ցուցադրեց նաև, որ ճանապարհում են երեխաներին։ Կադրերում Դիանան շատ հուզված էր։

Վերջերս Դիանան իր հարթակում պատասխանել էր հետևորդների հարցերից մի քանիսին։ Երբ օգտատերերից մեկը հետաքրքրվել է, թե ինչու նրա զավակներն այլևս հանդես չեն գալիս սերիալներում, ինչպես առաջ, Դիանան ուշագրավ պատասխան է տվել։

Նա ասել է, որ իր երեխաները Ամերիկայում են գտնվում, որտեղ սովորում են։ Նշենք, որ երեխաների հայրը ևս բնակվում է Ամերիկայում։