Գնել Սարգսյանը գրում է․ «Նախագահը կարող է լինել գաղափարի կրող, ոչ միայն թիմակից, պարոն Ն.Փաշինյան, մի՛ խորշեք ձեզ ու ժողովրդի հետ հեղափոխական արժեք կրող որոշ արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ համագործակցելուց ու հեղափոխական գաղափարական որոշակի կոալիցիա կազմելուց։

Դա միայն օգուտ կտա մեզ բոլորիս, որ ամենակարևորն է հայրենիքին ու պետությանը ինչու ոչ, նաև որոշ այլ պաշտոններում նույնպես նրանց ներուժը կարող է օգտակար լինել ու իրականում կարծում եմ հնարավոր կդառնա, ո՛չ միայն ժողովրդավարության այլ նաև ժողովրդաԿանությա՛ն պետականամետ յուրատեսակ մոդել ստեղծել։

Ետպատերազմյան Հայաստանում սա օդ ու ջրի պես է հարկավոր, այլ դեպքերում չէի ասի, որովհետև հիանալի հասկանում եմ քաղաքական և կուսակցական մոտեցումները, սակայն դա այս պարագայում անպետք մի բան է պետականության ամուր և շուտափույթ առաջընթաց գրանցելու հարցում։

Չեն արդարացնի կփոխենք, միևնույնն է ժողովուրդը ձեր կողքին է և այդ քայլով էլ ավելի կամրապնդեք ձեր թիկունքը (ձեր ասելով նկատի ունեմ ձեր գաղափարների, որի հիմքում ժողովրդավարությունն է)»։