Հանրահայտ երգիչներից Գրիգորի Եսայանը, որ Ռուսաստանում է հիմնականում բնակվում, տարիներ առաջ երկրորդ անգամ է ընտանիք կազմել՝ ունենալով երեք զավակներ։ Նա չորս զավակների հայր է։ Գրիգորիի ավագ տղան տարիքով համեմատաբար ավելի մեծ է։ Նա ապրում է իր մայրիկի հետ։

Գրիգորին ապրում է իր երկրորդ տիկնոջ և երեք լուսավոր բալիկների հետ։ Գրիգորիի կրտսեր զավակները երկվորյակ տղաներ են։ Նա նաև մեկ շիկահեր, չքնաղ աղջնակ ունի, որի հետ էլ երեկոյան հանգստի ժամին փոքրիկ ընտանեկան տեսանյութ է տեղադրել։

Գրիգորին և նրա աղջիկը տեսանյութում ցույց են տվել, թե իրենք ինչպես են հանգստանում իրար հետ։ Գրիգորին ցուցադրել է իր երկու տղաներին, որոնցից մեկը շարունակ շարժման մեջ է։ Նկատելի է, որ Գրիգորիի երեխաները խոսում են ռուսերեն։

Հայրը նույնպես երեխաների հետ ռուսերեն է խոսում։ Գրիգորիի տեղադրած տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։