Գուրգեն Դաբաղյանի կինը խոսել է սկեսուրի հետ կոնֆլիկտ ունենալու մասին

Տաղանդավոր երաժիշտներ ունեցող Դաբաղյանների ընտանիքում շատերն են հայտնի։ Ընտանիքի երիտասարդ ներկայացուցիչ Գուրգեն Դաբաղյանը հայտնի է դեռ մանուկ հասակից։

Գուրգենի կինը ոչ պակաս հայտնի է։ Նա ամուսնանալուց հետո հետևորդների մեծ թիվ է ձեռք բերել իր հարթակում։ Իննան երբեմն էլ իր հետևորդներին հնարավորություն է տալիս իրենց հետաքրքրող հարցերն ուղղել իրեն։

Իննային ուղղած հարցերից մեկը վերաբերել է Իննայի և սկեսուրի փոխհարաբերություններին։ Ընտանեկան տեսանյութերից երևում է, որ Իննային տանը բոլորն էլ շատ են սիրում։

Իննայի հետևորդներից մեկը հետաքրքրվել է, թե արդյոք նա երբևէ որևէ կոնֆլիկ, վիճաբանություն ունեցել է իր ամուսնու մոր՝ սկեսուրի հետ։

Իննան ի պատասխան տեղադրել է իր և ամուսնու մոր համատեղ ջերմ լուսանկարներից մեկը՝ գրելով, որ երբևէ որևէ կոնֆլիկտ կամ վիճաբանություն չի ունեցել սկեսուրի հետ։

Նշենք, որ Իննան և Գուրգենը իրենց դստերն անվանակոչել են Գուրգենի մայրիկի անունով։

Рейтинг
( 2 оценки, среднее 4.5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: