Գորիսում ձյուն է գալիս, ի՞նչ է պատմում անցած գիշերվա մասին երգիչ Մհերը

Մհերը այսօր առավոտյան նորից եթեր է միացրել՝ իր գորիսյան քայլերթի մասին պատմելով։ Նա ցուցադրել է իր շրջակայքը՝ հիանալով տեղի բնաշխարհի գեղեցկությամբ ու աշնանային գույներով։

Մհերի միացրած եթերից երևում է, որ նա Գորիսում է գտնվում և այնտեղ ձնախառն անձրևէ գալիս։ Նկատելի է եղանակի ցրտաշնչությունը, սակայն Մհերը վստահեցնում է, որ ինքը լավ է։

Մհերը քայլում է իր գաղափարակից ընկերներից մեկի՝ Ռոմանի հետ։ Նրանք վստահեցնում են, որ շատերն են խոստացել մոտ ապագայում միանալ իրենց։

Հիշեցնենք, որ Մհերի նպատակը Ն․ Փաշինյանի հրաժարականին հասնելն է, քանի որ միայն այդպես է հնարավոր համարում նոյեմբերի ինին Ադրբեջանի ղեկավարի հետ սպասվելիք հանդիպման չեղարկումը և հնարավոր փաստաթղթի ստորագրումը։

Մհերը նաև շնորհակալություն է հայտնել սյունեցիներից մի քանիսին, որ իրենց հետ են՝ տեղադրելով նրանց հանդիպման լուսանկարը։ Նկարում երևում է, որ Մհերին մի քանի այլ երիտասարդներ գիշերը հյուրասիրել են։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: