Գոռ Հակոբյանը միառժամանակ լուռ էր։ Նա ակտիվորեն մասնակցում էր արցախյան պшտերազմի ժամանակ տարվող թիկունքային աշխատանքներով։ Հիմա նա վերադարձել է աշխատանքային գործունեության՝ ներգրավելով ստեղծագործական աշխատանքների մեջ։

Արտիստը բավականին գեղեցիկ ու հետաքրքիր նորություն ունի։ Նա նոր գործ է ներկայացրել, որն էականորեն տարբերվում է իր նախկին գործերից։ Երգիչը բավականին հետաքրիր գործիքավորմամբ նոր երգ է ներկայացրել, որը ռուսերենով է։

Երգը վերնագրված է «Зацепила»։ Երգի երաժշտության հեղինակը հենց Գոռ Հակոբյանն է, իսկ խոսքերը հեղինակել է Կիպոկան։ Երգը բացի հետաքրքիր ու գեղեցիկ գործիքավորումը, ունի նաև երգի հետ բավականին լավ ներդաշնակվող տեսահոլովակ։

Տեսահոլովակում տրամադրությունը ձմեռային է։ Երգի ու տեսահոլովակի պրոդյուսորը Արմեն Պետրոսյանն է, ով առավելաբար հայտնի է Մենչ անունով։

Գոռ Հակոբյանի ներկայացրած նոր ու գեղեցիկ գործը կարող եք դիտել ու լսել ստորև կցված նյութի մեջ՝ թողնելով նաև ձեր կարծիքը։