Գոռ Եփրեմյանը նոր, հուզիչ երգի պրեմիերա է ներկայացրել․ «Օտարություն»

Եփրեմյան Գոռը նորից նորությամբ է ներկայացել։ Նա «Օտարություն» վերնագրով նոր ստեղծագործություն է ներկայացրել։ Ստեղծագործությունը, ինչպես հուշում է նաև վերնագիրը, օտար միջավայրում ապրելու հոգեբանական դժվարությունների մասին է։

Գաղտնիք չէ, որ Գոռը տարիներ շարունակ Նահանգներում է աշխատում ու ապրում՝ այնտեղից փորձելով զարգացնել իր երգչի կարիերան ու ներկայանալ երկրպագուներին։ Նույնիսկ Նահանգներում Գոռը կարողանում է վառ պահել համայն հայերից շատերի սերն իր նկատմամբ։

Այդ ամենով հանդերձ՝ Գոռը մեծ ափսոսանքով է հայրենիքից հեռու գտնվում։ Այս մասին կարելի է գաղափար կազմել նաև նրա կատարած հուզիչ երգի բովանդակությունից, որը կարոտի և օտարության մասին բազմաշետ ստեղծագործություն է։

Երգը հասցրել է դիպչել շատերի սրտերին, հատկապես նրանց, որոնց սրտին հոգեհարազատ է երգի բովանդակության ասելիքը օտարության ու պանդխտության մասին։ Երգի մասին իրենց հուզառատ կարծիքն են հայտնել շատերը։ Դուք նույնպես կարող եք Գոռի երգը ունկնդրել ու գնահատել ստորև։

Рейтинг
( 64 оценки, среднее 4.42 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: