«Գնաց ևս մեկ խոնարհ հերոս․․․ Նա միշտ կմնա մեր սրտերում․․․»

Հունաստանի Հայ հեղափոխական դաշնակցության անունով գործող սոցհարթակը ցավով հայտնել է անվանի դաշնակցականներից մեկի՝ Գրիգոր Էրջենյանի մահվան մասին։ Տեղեկություն է տրվում նաև նրա հուղարկավորության վայրի ու այլ մանրամասների մասին։

Հայտարարության մեջ մասնավորապես գրված է․ «ՀՅԴ Յունաստանի Կեդրոնական Կոմիտէն, ՀՅԴ Կոմիտէներն ու շարքային ընկերները մեծ վիշտով կը գուժեն մահը վաստակաշատ գործիչ, ՀՅԴ յաջորդական Կեդրոնական Կոմիտէներու ներկայացուցիչ եւ անդամ՝ Գրիգոր Էրջէնեանի մահը։

Յուղարկաւորութիւնը պիտի կատարուի Նէոս Գոզմոսի Ս.Կարապետ եկեղեցիէն Հինգշաբթի 11 Օգոստոս 2022ին, առաւօտեան ժամը 11-ին»։ Գեղամ Մանուկյանը, կիսվելով այս ցավալի տեղեկությամբ, իր հարթակում հավելել է հետևյալը․ «Գնաց ևս մեկ խոնարհ հերոս։

Ընկեր Գրիգորն իր մեջ ամփոփում էր մի ողջ հերոսական ժամանակաշրջան, իր լռակյացությամբ, համեստությամբ, նվիրվածությամբ: Պակասդ միշտ զգալու ենք, սիրելի ընկեր: Մեր վշտակցությունները ընտանիքիդ՝ սիրելի Ալենուշին, Ռազմիկին, Նանորին, բոլոր հարազատներին, ընկերներին: Նա միշտ կմնա մեր սրտերում»։

Рейтинг
( 1 оценка, среднее 1 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: