Գնա, գալիս եմ հետդ ուր ասես․․․

Սոֆի Մխեյանը Թունիսից վերադառնալուց անմիջապես հետո մի ուշագրավ նոր երգի տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։ Երգի վերնագիրը բավականին ուշագրավ է․ «Գնա, գալիս եմ հետդ ուր ասես»։

Ինչպես վերնագրից իսկ հասկանալի է դառնում, երգի թեմատիկան սերն է, մեծ ու նվիրված սերը։ Երգչուհին երգում հանդես է գալիս նաև որպես տեսահոլովակի գլխավոր հերոսուհու կերպար, իսկ գլխավոր հերոսի դերում հանդես է գալիս ճանաչված ու սիրված դերասաններից Դավիթ Աֆրիկյանը։

Երգի տեսահոլովակը կառուցված է սիրահար զույգերի համատեղ լուսանկարների պատկերներով, իսկ զուգահեռ երևում են նաև երգի խոսքերը, որոնց հեղինակը Գրիգոր Կյոկչյանն է։ Երաժշտությունն այս դեպքում հեղինակել է Նիգ Եգիբյանը։

Սոֆի Մխեյանի ներկայացրած նոր սիրային ստեղծագործությունը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ, իսկ դուք, ինչպես երգչուհին է հորդորում, կարող եք լսել, մեկնաբանել, կիսվել, պարել երգի հնչյունների ներքո, և ի վերջո՝ սիրել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: