Գյանջայի ժողովուրդը դժգոհում է, որ բաքվեցիք «նահատակ» չեն տվել, մտածում եմ՝ հայերով խորացնեինք դրանց բոլոր բաժանարար գծերը․․․

Գրող Արփի Ոսկանյանը գրում է․ «Ադրբեջանական ֆեյսբուքն եմ նայում, տեսնում բաժանարար գծերը, որ առաջանում են (ասենք, Գյանջայի ժողովուրդը դժգոհում է, որ բաքվեցիք «նահատակ» չեն տվել), մտածում եմ՝ հայերով խորացնեինք դրանց բոլոր բաժանարար գծերը, կարողանայինք դա անել, էլի։

Հետո նայում եմ մեր էշերին, որ առավոտից զարթնում ու իրար դեմ բաներ են գրում, ու մտածում եմ՝ անուղեղի մեկն ա երեւում, բայց ի՞նչ իմանաս, կարող ա հավաքագրված ա։ Եթե դուք լինեիք Ադրբեջանի կիբեռ բանակի զինվոր կամ հատուկ ծառայությունների աշխատակից, եթե ձեզ հաջողվեր ինչ-որ կերպ ինչ-որ հայերի հավաքագրել, հայկական մեդիադաշտում ի՞նչ տրամադրություններ կփորձեիք սերմանել։

Երեւի կփորձեիք բաժանել, որ տիրեք, չէ՞, երեւի կփորձեիք հայերին բաժանել արցախցիների ու հայաստանցիների եւ կռվացնել իրար հետ, չէ՞, որպեսզի մենք հեշտ հրաժարվենք մեկս մյուսից, որպեսզի կռիվ չտանք իրար, այսինքն ինքներս մեզ համար կամ այլ կերպ ասած՝ չպաշտպանվենք։ Հենց դրա համար բոլոր հայ օգտատերերը՝ իրական կամ ֆեյք, որոնք փորձում են նման բաներ անել, պիտի լինեն ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում։

Մենք էլ պիտի աչալուրջ լինենք ու մերժենք էդ մարդկանց ընկերությունը, բարձրաձայնենք մեր կասկածները, հրապարակայնորեն պախարակենք նրանց, գուցե սքրինշոթ անենք, ուղարկենք ԱԱԾ, թույլ չտանք, որ ատելության խոսքով մեծացնեն իրենց լսարանը, ատելության խոսքը էմոցիոնալ է եւ հմայող, մարդիկ հեշտությամբ կարող են ընկնել էդ թակարդը։ Մենք պիտի սիրենք իրար, այսինքն ինքներս մեզ, ինչքան էլ դժվար լինի, պիտի նորից սովորենք սիրել ու պաշտպանել ինքներս մեզ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: