Գերմանական Կոտբուս քաղաքում օրեր շարունակ ընթանում էր սպորտային մարմնամարզության առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկություն։ Այս խաղարկության առաջին փուլում մեր երկրի ներկայացուցիչները միանգամից 3 մեդալ կարողացան նվաճել։

Արթուր Դավթյանը, որ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր է, ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, այս անգամ ևս հրաշալի ներկայացավ հենացատկի եզրափակչում՝ վաստակելով 15.133 միավոր։ Արթուրըն այս անգամ ևս կարողացավ գրավել առաջին պատվարժան հորիզոնականը։

Արթուր Դավթյանին պարգևատրեցին հայկական օրհներգի խրոխտ հնչյունների ներքո։ Տեսանյութը հասանելի է նաև համացանցում, որը ներկայացնում ենք ստորև։ Հիրավի հուզիչ ու վեհաշուք տեսարան է նման իրողությունը։

Հավելենք նաև, որո երեկվանից մեկնարկել է նաև Աշխարհի այս տարվա գավաթի երկրորդ փուլը, որն անց է կացվելու Կատարի մայրաքաղաքում։ Այն տևելու է մինչև մարտի հինգը։ Այս փուլին ևս հայաստանյան ներկայացուցիչներըհ պետք է մասնակցեն։